«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ստախոսի օրագիրը

Ստախոսի օրագիրը
27.06.2023 | 19:50

Այն որ 2018 թվականին իշխանություն ստացած խմբակը ստախոսների, խաբեբաների կույտ էր, քչերն էին գիտակցում։

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ խմբակի պարագլխի կատարված հայտարարությունների փոքրիկ շարք։

1.Ինչ էլ, որ լինի, պատերազմի ցանկացած ելքի դեպքում, մենք մեզ պարտված չենք ճանաչելու (Ն.Փ)։

Պատմությունը ցույց տվեց, որ նրանք ոչ միայն ճանաչեցին պարտությունը, այլև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեցին սմ քառակուսիների ճշգրտությամբ, դրա մեջ ներառելով Արցախի տարածքը։

2.Արցախի վերաբերյալ ցանկացած լուծում ընդունելի կլինի միայն ժողովրդի հետ քննարկման արդյունքում, և ժողովրդի թիկունքում ոչինչ չի ձեռնարկվելու (Ն.Փ):

Պատմությունը ցույց տվեց, որ Նիկոլ, Արարատ և Մհեր եռյակը ժողովրդի թիկունքում իրականացնում է գաղտնի, պարտվողական, հայաքանդ գործունեություն և հայ ժողովուրդը ոչինչ չի իմանում բանակցությունների , սահմանագծման հանձնաժողովների մանրամասների մասին։

3.Յուրաքանչյուր տեղական և համազգային կարևոր նշանակության հարց լուծվելու է հանրաքվեների, տեղական կամ համապետական ձևաչափով (Ն.Փ):

Պատմությունը ցույց տվեց, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է հանրաքվե իրականացնելու նախաձեռնությանը տարածք հատկացնել ստորագրահավաք իրականացնող նախաձեռնության աշխատանքների համար, և հիսուն հազար ՀՀ քաղաքացիների ստորագրահավաքը տապալելու նպատակով կատարում են հնարավոր բոլոր հակաիրավական քայլերը, ընդհուպ մինչև ՀՀ սահմանադրության անվիճարկելի բնույթ ունեցող օրենքի դրույթները։

Խոտորնակին խոտորնակ սկզբունքով բնութագրենք խաբեբաների խմբակին, իրենց ԱԳՆ նախարարի բառերով`

Էս չե՞ք,արա՜:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 6539

Մեկնաբանություններ